Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտեց 14 տարվա ազատազրկման, նույն գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը` 14 տարվա ազատատազրկման, իսկ Սամվել Հարությունյանը` 12 տարվա:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վճռի մասին տեղեկացավ Yerkir.am-ի թղթակցից. ցանկանում էինք պարզել, թե իրեն բավարարո՞ւմ է կայացված վճիռը:
Պարզվում է` Հայրիկյանին դա չի հետաքրքրում: «Հայաստանում մի քանի հազար` կրակելու պատրաստ մարդ կա»,- հայտարարեց Հայրիկյանը եւ ընդգծեց, որ իրեն բավարարում է, որ ինքը ողջ է մնացել` «հակառակ սրիկաների»:
Պարույր Հայրիկյանը հիմա էլ է կարծում, որ Սեդրակյանն ընդամենը միջնորդ էր եւ դրա համար ստացել է 100 հազար ամերիկյան դոլար: Ավելին ասել Հայրիկյանը չցանկացավ, միայն նշեց. «Առաջին անգամը չէ, որ էդ տեսակներին հաղթում եմ»: