|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրանում ընդդիմական հայացքներ ունեցող երկու ռեժիսորներ դատապարտվել են 6 տարվա ազատազրկման՝ իշխող համակարգի դեմ աշխատելու մեղադրանքների հիման վրա:
Ռեժիսորներից մեկը հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին է, ով «Չիկագո»-ի, «Կանն»-ի և «Բեռլին»-ի կինոփառատոնների մրցանակակիր է:
«Փանահիին 6 տարվա ազատազրկման են դատապարտել և արգելել են ֆիլմեր նկարել և սցենարներ գրել»,- ասել է Փանահիի փաստաբանը: «Նրան նաև արգելել են 20 տարվա ընթացքում դուրս գալ երկրից և հարցազրույցներ տալ տեղական կամ արտասահմանյան լրատվամիջոցներին»:
Փաստաբանն ասել է, որ բողոքարկելու է այս որոշումը:
Մյուս կինռեժիսորը Մուհամեդ Ռասուլովն է, ով նույնպես 6 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նրա փաստաբանը նույնպես հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը: