|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր «Վերնիսաժ»-ի մոտ գտնվող «Խարբերդ» հյուրանոցի մոտ կատարված կրակահերթի հետևանքով վիրավորված` 39-ամյա Վահագն Աբգարյանի վերաբերյալ: Նա Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն է, և փորձել են սպանել հենց նրան:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Աբգարյանի դեմ մահափորձ է իրականացվել նաև 2 տարի առաջ՝ Ախթալայում: Մասնավորապես` 2015-ի հոկտեմբերին Ախթալայի կամրջի մոտ կրակոցներ էին արձակել Վահագն Աբգարյանի զրահապատ Hummer մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Ի դեպ, այսօր Աբգարյանը եղել է նույն` Hummer մակնիշի մեքենայում, որը դեռևս կայանված է «Խարբերդ» հյուրանոցի առջև:
Թե ի՞նչ կապ ունի այս դեպքը նախորդ մահափորձի հետ, դեռևս պարզ չէ: