|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Վերնիսաժ»-ի դեպքերից տուժած` 27-ամյա Մյասնիկ Հայրապետյանի առողջական վիճակը բարելավվել է` եթե նախկինում նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծանր կայուն, ապա հիմա բավարար կայուն է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամլո պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Մյասնիկ Հայրապետյանը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է:
«Մյուս 4 հիվանդների վիճակն էլ լավ է, նրանք էլ արդեն, ինչպես տեղեկացրել էինք, պալատում են»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, դեռ վաղ է հիվանդների դուրս գրման մասին խոսել: