|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Հրապարակը» գրում է. «Երեկ նոր տեղեկություններ ստացանք Վերնիսաժի միջադեպից: Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի: Վիճող կողմը, հասկանալով, նետվել է նրա ետեւից, բայց վերջինս, նստելով մեքենան, «սեկրետները» գցել է: Ախալքալաքցիք սկսել են մեքենան ջարդել: Ապա Առաքելյանը բացել է մեքենայի դուռն ու սկսել է կրակել, ընդ որում՝ մեկին հետապնդել է ու կրակել ետեւից: Անկանոն կրակոցների պատճառով էլ պատահական մարդիկ են վնասվել:
Տեղեկացանք նաեւ, որ Կարո Կարապետյանն, օրերս գնացել է հիվանդանոց եւ փող առաջարկել երկու վիրավորներին: Ու թեեւ նրանք Վերնիսաժում կանգնելով են օրվա հացը վաստակում, բայց հրաժարվել են փողից եւ բողոքելու մտադրություն էլ չեն հայտնել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: