|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 3-ին` ժամը 04.09-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի 1-ին կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում ԲՄՎ մակնիշի 34 SM 868 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից վարորդը և 3 ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: