Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայտնի է Երևանի կենտրոնի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ «Վերնիսաժ»-ի մոտ արձակված կրակահերթի հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը: Նա Լոռու մարզի բնակիչ` 43-ամյա Գ. Մ-ն է: Վիրավոր քաղաքացին նույնպես նույն մարզի բնակիչ է, 39 տարեկան: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` սպանությունը հնարավոր է պատվիրված է եղել, քանի որ հանցագործները դեպքի վայրում են թողել հանցագործության գործիք ինքնաձիգն ու ատրճանակը:
Հայտնել ենք, որ կրակոցների ժամանակ պատահաբար դեպքի վայրում է եղել Yerkir.am-ի լրագրողը և ֆիքսել է, թե ինչպես են մեքենայով արյունաշաղախ քաղաքացու տեղափոխում:
Yerkir.am-ին առայժմ չի հաջողվում պարզել, թե որ հիվանդանոց են տեղափոխել տուժած քաղաքացուն: