|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում: Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ սպանվածը 1965-ին ծնված Գառնիկ Պողոսյանն է:
Նշենք, որ անցորդները հանրակացարանների մոտ նկատել են ընկած տղամարդու և տեղեկացրել իրավապահներին: Ժամը 13:50-ի սահմաններում դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը և տղամարդուն հայտնաբերել մահացած վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: