կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-10 12:47
Հասարակություն

Պարզվել է երեկ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի հետևանքով տուժած 5 քաղաքացիների ինքնությունը․ Shamshyan.com

Պարզվել է երեկ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի հետևանքով տուժած 5 քաղաքացիների ինքնությունը․ Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին  մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը, շահագործելը) հատկանիշներով, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 9-ին, Երևանի Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում հնչած կրակոցների փաստով։ Կայքի Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆիկ Գալիկյանը, «որովայնի վնասվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հարությունյանը, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահե Հարությունյանը, նուն հիվանդանոց է տեղափոխվել «դեմքի, պարանոցի, աջ ուսահոդի շրջանի վերքային մակերես» ախտորոշմամբ՝ Դիլիջանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մուսայելյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։