|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական և ղեկավարման կենտրոն: Այս մասին գրում է «Ռազմինֆո»-ն: Հաղորդագրությունը տեղադրվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ Զաքիր Հասանովը ծանոթացել է կենտրոնի կառուցվածքին և գործունեությանը: Նրան հայտնել են, որ կենտրոնի հիմնական նպատակը իսրայելական զինուժի ղեկավարման կազմակերպումը, վերահսկողության սահմանումն է: Այցից առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայել էր այցելել սեպտեմբերի 11-ին: Ադրբեջանի ՊՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ Հասանովը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարի հետ: Այցի ծրագրում նշվում էր, որ Հասանովը նախատեսում է լինել նաև Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերություններում:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը մինչ օրս Հասանովի այցից որևէ տեղեկություն չի հաղորդել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: