կարևոր
3568 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-08 23:30
Աշխարհ

Շոյգուն այցելել է հատուկ գործողության գոտում ռուսական խմբավորման հրամանատարական կետ

Շոյգուն այցելել է հատուկ գործողության գոտում ռուսական խմբավորման հրամանատարական կետ

Ռուսական ուժերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է օպերատիվ իրավիճակի եւ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչվածների բոլոր տեսակի կարիքների ապահովման մասին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Շոյգուն ստուգել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջադրանքները կատարող խմբավորման հրամանատարական կետը։

«Հրամանատարական կետում բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն լսել է ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի զեկույցը՝ ներկա օպերատիվ իրավիճակի, հակառակորդի գործողությունների բնույթի, ռուսական զորքերի կողմից մարտական առաջադրանքների կատարման, ինչպես նաեւ՝ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչվածների բոլոր տեսակի կարիքների ապահովման վերաբերյալ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։