Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը, ամփոփելով կառավարության գործունեության մեկ տարին, նշեց, որ մեկ-երկու ոլորտում կան դրական փոփոխություններ: «Տեսանելի փոփոխություններ մենք չենք նկատում։ Դրա համար էլ ասում ենք, որ մեր ծրագիրն է ավելի արդյունավետ»,- նշեց նա։
Հարցին՝ արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կկազմի, եթե կառավարությունն ընդունի կուսակցության առաջարկած 15 կետերը, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ իրենք «եթե»-ներով չեն խոսում։ «Եթե այդպիսի հարցադրում լինի, նոր կքննարկենք, քաղաքականությունը «եթե»-ներով չի լինում։ Այս պահին այդ հարցը չենք քննարկում։ Երբ լինի հարցադրում, այդ ժամանակ էլ կքննարկենք»,- շեշտեց նա: