Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԻՊ Արման Թաթոյանը ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ․ «Մարդու հաշմանդամությունը չպետք է դառնա խարանի պատճառ: Նա չպետք է զրկվի իրեն հասարակության լիարժեք անդամ զգալու իրավունքից:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը խորհրդանշում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրական հնարավորությունների ստեղծման կենսական պահանջի մասին:
Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, դատավճիռ չէ. մարդու վերաբերյալ ընկալումը չպետք է ձևավորվի նրա հաշմանդամությունով: Փոխարենը պետք է գնահատել յուրաքանչյուրի արժանապատվությունը, ունակություններն ու հմտությունները: Պետությունը պետք է ստեղծի միջավայրային հարմարություններ և խթանի ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացումը։
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները հաճախ պետական մարմինների կամ պաշտոնյաների սխալ տեղեկացվածության կամ խտրական վերաբերմունքի հետևանք են: Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը ոչ միայն հաշմանդամության հետ կապված, այլ նաև մյուս բոլոր ոլորտներում որոշումների կայացմանը՝ որպես հասարակության լիարժեք անդամներ, Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ:
Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, շարունակելու է հետևողականորեն իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առաքելությունը»: