|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր հերթական աշխատանքային խորհրդակցություն տեղի ունեցավ աշխատակազմի ներկայացուցիչների և ենթակա կառույցների պատասխանատուների հետ:
Խորհրդակցության ժամանակ տվել եմ մի շարք հանձնարարականներ՝ հետևողականորեն լինել և սահմանված ժամանակացույցին համապատասխան շարունակել իրականացնել բակերի բարեկարգման, կանաչապատման, հիմնանորոգման, ասֆալտապատման, վնասված գույքի վերանորոգման աշխատանքները:
Հանձնարարել եմ պատշաճ նախապատրաստվել ՀՀ Անկախության տոնին: Հանձնարարել եմ նաև ամենօրյա շարունակական, արդյունավետ աշխատանքներ և հսկողություն սահմանել աղբահանության գործընթացի նկատմամբ»: