կարևոր
4657 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-21 12:05
Քաղաքական

Անկախության տոնին մենք զորահանդեսներ էինք անցկացնում, հպարտանում մեր բանակով. Սեյրան Օհանյան

Անկախության տոնին մենք զորահանդեսներ էինք անցկացնում, հպարտանում մեր բանակով. Սեյրան Օհանյան

«Նորօրյա պատմության ընթացքում՝ վերջին 30 տարիներին մենք անկախության տոնն այլ կերպ ենք տոնել՝ հպարտությամբ, այցելել ենք Եռաբլուր, շնորհակալություն հայտնել մեր մարտական ընկերներին։  Այս նվիրյալների  հերուսությունների, քաջագործությունների շնորհիվ է, որ ունեցել ենք  անկախություն»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին  անկախության տոնին զորհանդեսներ են անցկացվել, որի ընթացքում հպարատացել ենք մեր բանակով, ժողովրդի միասնականությամբ։

«Այս օրերին վերջին սադրանքներից ու 44-օրյա պատերազմից հետո մենք այլ կերպ ենք տոնում անկախությունը, ժողովուրդը տեսնում, ցավով եմ ասում, որ օրեցօր մենք մեր անկախության ու ինքնիշխանության տարրեր կորցնում ենք։ Պատճառը պարտությունն է, որի պատճառներից մեկը թուրք-ադրբեջանական տանդեմն է, որ ռազմական հանցագործություններ է կատարել Արցախի ու Հայաստանի նկատմամբ ու այսօր էլ իրականացնում է, երկրորդը Հայաստանի այս իշխանությունն է։ Ցավով եմ ասում, որ հայ ժողովուրդն արժանի չէ նման իշխանության, որը ներքաշեց երկիրը պատերազմի մեջ, պատերազմի ժամանակ ոչինչ չարեց, այսօր էլ ոչինչ չեն անում մեր ինքնիշխանությւոնը պաշտպանելու համար։ Ինքնիիշխանությունը պաշտպանելու համար պետք է տանել ոչ թե կեղծ խաղաղության, այլ այն պաշտպանելու համար պետք է երաշխքիներ ստեղծենք»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Եռաբլուրում այսօր վաղ առավոտյան կարմիր բերատավորները ուժով, ձեռքերից ու ոտքերից բռնած հեռացրեցին 44-օրյա պատերազմում անմահացած տղաների ծնողներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու այդ թիմի այլ անդամներ կարողանան գալ Եռաբլուր, ծաղիկ դնել ու լուսանկարվել։ 

Ոստիկանները որդեկորույս ծնողներին տեղափոխեցին ոստիկանության բաժիններ։ Այնտեղից դուրս գալուց հետո նրանք շտապեցին որդիների մոտ՝  մի կողմ շպրտելով Նիկոլ Փաշինյանի ու այլ պաշտոնյաների կողմից դրված ծաղկեպսակները։