կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 21:25
Հասարակություն

Անկախության տոնին ընդառաջ` որոշ օրերի մայրաքաղաքում մի շարք փողոցներ կփակվեն

Անկախության տոնին ընդառաջ` որոշ օրերի մայրաքաղաքում  մի շարք փողոցներ կփակվեն

 Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ, ՀՀ անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում, սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի եւ փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթեւեկությունը Երեւանի մի շարք փողոցներում:

 Սեպտեմբերի 16-ին, մասնավորապես, փակ կլինեն հետեւյալ փողոցները՝


- Ժամը 13:30-15:00՝ Աճառյան փողոց, Մյասնիկյան պողոտա, Հերացու, Կորյունի փողոցներ, Մեսր7ոպ Մաշտոցի պողոտա՝ Կորյունի փողոցից մինչեւ Ֆրանսիայի հրապարակն ընկած ճանապարհահատվածը, Մարշալ Բաղրամյանի պողոտա՝ Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Մոսկովյան փողոցներն ընկած ճանապարհահատվածը, Մոսկովյան փողոցը՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի սկզբնամասից մինչեւ Սարյան փողոցը (Աճառյան փողոցից դեպի քաղաքի կենտրոն երթեւեկության ուղղությամբ):

- Ժամը 13:00-22:00՝ Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, ինչպես նաեւ Մ.Խորենացու փողոցի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայից Մ.Մկրտչյան փողոցն ընկած ճանապարհահատվածը։ Դադարեցվելու է նաեւ երթեւեկությունը Նալբանդյան եւ Աբովյան փողոցներում՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակ, ինչպես նաեւ Վարդանանց  փողոցի՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակ ընկած ճանապարհահատվածում:

-Ժամը 14:00-16:00՝ Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչեւ Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոս փողոցն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաեւ Ագաթանգեղոսի փողոցը:

- Ժամը 15:00-20:00՝ Խանջյան փողոցի՝ Սայաթ–Նովայի պողոտայից Ագաթանգեղսի փողոցն ընկած ճանապարհահատվածը (երթեւեկությունը դեպի Գր. Լուսավորչի փողոցի ուղղությամբ), ինչպես նաեւ Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը։

Սեպտեմբերի 18-ին փակ կլինեն հետեւյալ փողոցները՝

- Ժամը 05:00-16:00՝ Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչեւ Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաեւ Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան եւ Նալբանդյան փողոցները՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաեւ Վարդանանց  փողոցը՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակն ընկած ճանապարհահատվածում: 

- Ժամը 11:00-16:00՝ Խանջյան փողոցի՝ Սայաթ–Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը, Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաեւ Ագաթանգեղոսի փողոցը։

Սեպտեմբերի 21-ին երթեւեկությունը կդադարեցվի հետեւյալ հատվածներում՝

- Ժամը 05:00-13:00 ՝ Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչեւ Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը:

- Ժամը 05:00-15:00՝ Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան եւ Նալբանդյան փողոցների՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաեւ Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը:

- Ժամը 10:00-13:00՝ Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը։

Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով՝ Երեւանի քաղաքապետարանը հորդորում է սեպտեմբերի 16, 18 եւ 21-ին տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչեւ Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ Տիգրան Մեծի պողոտայի Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։ 

Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված օրերին կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով: