|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սեպտեմբերի 9-ին, ժամը 13:53-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 65 UT 384 (վարորդ՝ 1964 թ. ծնված Վ. Շ.) և «Opel Zafira» մակնիշի 34 SC 386 (վարորդ՝ 1995 թ. ծնված Է. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները Վ. Շ.-ի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Զ. Ս.-ի դիերը դուրս են բերել ավտոմեքենաներից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, իսկ Է. Գ.-ը հոսպիտալացվել է Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: