կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-03 17:49
Հասարակություն

ՃՏՊ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին. կա 1 զոհ, 6 տուժած

ՃՏՊ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին. կա 1 զոհ, 6 տուժած

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: 

ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 3-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» և «Mercedes E» մակնիշի ավտոմեքենաները. կա 1 զոհ և 6 տուժած:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածներ՝ 2002 թ. ծնված Մ. Պ.-ը, 1998 թ. ծնված Ն. Դ.-ը, 2002 թ. ծնված Ա. Գ.-ը, 1991 թ. ծնված Գ. Գ.-ը, 1969 թ. Մ. Մ.-ը և 1996 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ տուժածներից Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մնացածինը՝ միջին ծանրության: 1969 թ. ծնված Մ. Մ.-ը տեղափոխվել է Երևան քաղաքի Իզմիրլյան ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: