Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 19-ին, ժամը 16։52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Դալար-Դվին ավտոճանապարհին` Այգեստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ս. Բ., ծնված 1957 թ.) և «Toyota Camry» մակնիշի (վարորդը՝ ՌԴ քաղաքացի Անտոն Յակովլև, ծնված 1987 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Լ. Հ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ս. Բ.-ն մահացել է: Անտոն Յակովլևը և Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել հովացման աշխատանքներ և քարշակ ծառայության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակի վրա: