Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց կուսակցության գաղափարախոսությունը և պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա նշեց, որ իրենց նպատակն է տապալել գործող իշխանությունը: «Մեր գործունեությունը պիտի լինի տապալել այս իշխանությունը: Թե ինչպե՞ս, շուտով այդ մասին տեղեկացված կլինեք: Դա պիտի լինի հանրային լսարանի առջև` ուղիղ եթերներով: Մեր հիմնական խնդիրն է ձևավորել ընտրանի, որը կկազմակերպի ժամանակավոր կառավարություն»,- ասաց Փոստանջյանը:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության` երևանյան փողոցների անվանափոխության ծրագրին, նա ասաց, որ իրենք արմատական փոփոխությունների կողմնակից են, ոչ թե` կոսմետիկ: «Հարցն այն է, թե ինչո՞վ ենք մենք դրանք փոխում: Ես կողմ եմ, որ չպետք է Լենինգրադյան փողոց ունենանք, քանի որ Լենինը չարիք է եղել մեզ համար, ինչի հետևանքները զգում ենք մինչև այսօր: Այս առումով պետք է փոխվի, սակայն եթե այն Ազգալդյանի անվամբ ենք փոխում, ապա ես չեմ կարծում, որ նրա անվամբ փողոցը պետք է լինի ծայրամասում: Ազգալդյանի անվան փողոցը պետք է լինի կենտրոնական փողոցներից»,- ընդգծեց Փոստանջյանը:
Նրա խոսքով` իրենք ընդդիմադիր դաշտում քաղաքական գործընկերներ չունեն: Yerkir.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք «Երկիր ծիրանի»-ն է այժմ միակ ընդդիմադիր ուժը: Փոստանջյանն արձագանքեց. «Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, մեր ծրագիրը և մեր սկզբունքները և այդ ծրագրով, սկզբունքներով ու օրակարգով ենք առաջնորդվելու»: Ապա հավելեց. «Մենք քաղաքական դաշտում գործընկերներ չունենք»:
Ինչ վերաբերում է Փոստանջյանի նախկին կուսակցության` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` թավշյա հեղափոխության մասին հայտարարություններին, նաև` արդյո՞ք Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցությանն էլ որպես ընդդիմադիր չի տեսնում, նա ևս մեկ անգամ նշեց, որ քաղաքական դաշտում գործընկերներ չունեն և ասաց. «Չեմ մեկնաբանում այդ հայտարարությունները»: