Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մարտի 1-ին պետք է և ՛ քաղաքական, և ՛ իրավական գնահատականը տալ, մինչդեռ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական չենք լսել. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Նա հայտնեց, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար պետք է հավաքվեն Մյասնիկյանի արձանի մոտ: «Իսկ ո՞ւր է զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Եթե մենք ուզում ենք իրապես ու մշակութապես, որ մեր հանրության մեջ տեղի ունենան փոփոխություններ, ապա պետք է կոթողներ լինեն այդ ամենի վերաբերյալ, որոնք կպատմեն, թե ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ այդ օրը Երևանում: Իսկ եթե այդ ամենը չկա, ուրեմն բոլորիս ողբերգությունն օգտագործվում է քաղաքական նպատակների համար, ինչն, իհարկե, անթույլատրելի է»,- ասաց Փոստանջյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ մարտի 1-ին կազմակերպվելիք միջոցառումը և, առհասարակ, նման միջոցառումներն այլ անվան տակ օգտագործվում: Ըստ Փոստանջյանի` մեր` շուրջ 10-ամսյա կառավարությունտ, որը հռչակել էր Մարտի 1-ի ամբողջական բացահայտում, փաստացի չի կատարել խոստումը: «Կառավարության ներկայացուցիչներն ու նրանց առաջնորդը, որ Հանրապետության հրապարակում բղավում էին, թե Մարտի 1-ը բացահայտված է, մինչ օրս չեն բացահայտել Մարտի 1-ը, հետևաբար` նրանց ասածը կեղծիք է»,- ընդգծեց նա: