|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Советский спорт-ին տված հարցազրույցում դժգոհել է Ռուսաստանի հետ հանդիպման մրցավարությունից:
«Ես չէի ասի, թե մենք այսօր Ռուսաստանից վատ էինք խաղում: Ռուսները օգտագործեցին գրեթե բոլոր պահերը: Հատկապես ցանկանում եմ նշել մրցավարության ահավոր վատ մակարդակը: Ես նույնիսկ չեմ ցանկանում 11 մետրանոցի և չհաշված գոլի մասին խոսել: Ամբողջ հանդիպման ընթացքում մրցավարն անընդհատ սուլում էր հակառակորդի օգտին և թույլ չէր տալիս պայքարել:
Բացի այդ, խոտածածկն էր վատ վիճակում, պետք է ավելի կարճ կտրեին: Դա ազդեց տակտիկապես համակարգված և գեղեցիկ խաղի վրա: Ինչ վերաբերում է ֆանատների բոյկոտի ակցիային, ապա ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Հայաստանի հավաքականի դարպասապահը: