|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու»-ն:
Կես ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համատեղ աշխատանքների կարևորությունը, ինչպեսնաև անդրադարձել են Հայոց ցեղասպանության հարցին:
Պուտինին հայտնելով, թե այդ հարցում «Թուրքիան կողմ է պատմությանը արդար հիշողության հեռանկարով մոտեցում ցուցաբերելուն», Էրդողանը դժգոհել է Հայաստանից «խաղաղության կոչերն անտեսելու, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին բացասական մոտեցում ցուցաբերելու» համար:
Նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Ղրիմի թաթարների հարցը: