| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2017-09-07 15:24
            8 տարի առաջ - 2017-09-07 15:24  
         
                
            ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խաղող մթերողների վարկավորման պետական աջակցության ծրագրին: Նախարարի խոսքով` աջակցությունը ցուցաբերվում է, որպեսզի մթերողները կարողանան մթերումից գոյացած պարտքերը գյուղացիներին վճարել: Նա նշեց, որ վարկավորման համար դիմել են արդեն շատ ընկերություններ:
 
 «Նախորդ տարվա համեմատ` խաղողի պահանջարկն է ավելացել: Այս պահին մթերողները երաշխավորում են, որ նախորդ պարտքերի հարցը համաձայնեցված է վաճառողների հետ, թե ինչպես և երբ է վճարվելու: Դա գնորդի և վաճառողի հարաբերություններն են»,- ասաց Առաքելյանը:
 
 Նրա խոսքով՝ պետական վարկավորման աջակցության  ծրագիրը հնարավորություն է տալիս մթերողներին օգտվելու էժան վարկերից և ժամանակին վճարելու գյուղացիներին: Ընդհանուր առմամբ, շուրջ 100 վերամշակող ընկերություն կա, սակայն 20 ընկերություն այդ ծրագրից կկարողանա օգտվել: Դա  պիլոտային ծրագիր է, որպեսզի կարողանան գնահատել ընկերությունների վարկունակությունը: Ավելի խոշոր և մասշտաբային ծրագիր, որը կբավարարի ամբողջ շուկան, նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի: