Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:
2018-2019 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝
• սովորում են 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3* կուրսում (որոնք համապատասխանում են ավագ դպրոցի 10-12 դասարաններին),
• հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
• ծնվել են 2000թ. փետրվարի 15-ից մինչև 2003թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
• ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին,
• վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավելի,
• համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:
12-րդ դասարանում/3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։ Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ: Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։ Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով:
Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն ՝ նշված օրն ու ժամին և իրենց հետ բերեն՝
• ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ
• 3×4 չափսի մեկ լուսանկար
• Գրիչ
Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացում են Հայաստանի բոլոր մարզերում: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա: 2017թ․ քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է կայքում՝ http://americancouncils.am/am/future-leaders-exchange-flex-application-information/