Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկում են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները. դիմորդները քննություն կհանձնեն քիմիա և ռուսաց լեզու առարկաներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
738 դիմորդ քիմիա է հանձնելու, որից 284-ը Երևանում, 454-ը՝ մարզերում: 131-ը ռուսերեն է հայտագրել, որից 15-ը Երևանում և 116-ը մարզերում:
Տարվա եղանակով պայմանավորված, որոշվել է քննությունն սկսել ամռան համեմատ 2 ժամ ուշ՝ 11.30-ին: Քիմիայի քննության տևողությունը 3 ժամ է, ռուսաց լեզվինը՝ 2,5:
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։