|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին հայտնել է ԵՄ-ին անդամակցելու՝ Թուրքիայի երկարատև ցանկության մասին. տեղեկացնում է Demokrathaber-ը:
«Մենք դեռ ուզում ենք ԵՄ անդամ դառնալ: Սա դեռ մեր ռազմավարությունն է, մեր որոշումը»,- ասել է նա:
Անդրադառնալով մարդու իրավունքների հարցում Թուրքիայի դեմ Եվրոպայի պետությունների մեղադրանքներին՝ Չավուշօղլուն, որպես օրինակ, նշել է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտարարված արտակարգ դրությունը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում արտակարգ դրությունը բազմիցս երկարաձգվել է, սակայն Թուրքիայում նման երևույթն անընդունելի է համարվում ԵՄ-ի կողմից: