կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 08:31
Առանց Կատեգորիա

Էլ չի ուզում վարչապետ լինել, ուզում է դառնալ նախագահ. «Փաստ»

Էլ չի ուզում վարչապետ լինել, ուզում է դառնալ նախագահ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, սահմանադրական փոփոխությունների ու մասնավորաբար նախագահական կառավարման անցնելու թեման առարկայանում է: Մենք ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ այս հարցը գործող իշխանությունների համար շարունակում է մնալ օրակարգային:

Եվ ահա, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ստեղծել Սահմանադրության փոփոխությունները նախապատրաստող նոր հանձնաժողով: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանձնաժողովի կազմը ձևավորելու հարցով նրա հանձնարարությամբ ինտենսիվ բանակցություններ են ընթանում ոչ միայն իրավաբանական համայնքի, այլև բացառապես իշխանամերձ քաղաքական ուժերի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ:

Մեր ունեցած տեղեկություններով, «պլան» է դրված հնարավորինս կարճ ժամկետում ունենալ փոփոխությունների նախագիծ, այդ թվում՝ օգտագործելով նախորդ հանձնաժողովի աշխատանքային առաջարկները, որպեսզի հնարավոր լինի մինչև 2022 թվականի վերջ անցկացնել նախագահական ընտրություններ: Փաստացի, ինչպես ոսկե ձկնիկի մասին հեքիաթում, Փաշինյանը այլևս չի ուզում վարչապետ լինել, հիմա էլ ուզում է դառնալ միահեծան նախագահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում