Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր Արցախի Հանրապետության նախագահի հրամանով ՀՅԴ անդամ, ՀՀ եւ ԼՂՀ պետական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին պաշտպանության կազմակերպման գործում հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան:
««Արցախի հերոս» կոչմանն արժանանալը մեծ ուրախություն ու հպարտություն է: Ես իմ բոլոր ձեռքբերումների համար առաջին հերթին երախտապարտ եմ իմ ծնողներին: Իմ կրծքին հպարտությամբ կրելու եմ «Ոսկե արծիվ» շքանշանը որպես 11 000 հադրութցիների գնահատում, համարելով, որ այն պետական երախտիքն է 306 նահատակ հերոսներին, որոնք վայրկյան անգամ չերկմտեցին իրենց կյանքը այսօրվա Արցախին եւ վաղվա միացյալ պետականությանը նվիրելու համար:
Շնորհակալություն նախագահ Բակո Սահակյանին, իմ մարտական եւ կուսակցական ընկերներին անկախության 26 տարիներին Արցախին եւ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար»,- իր ելույթում նշել է Արթուր Աղաբեկյանը: