|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տեղեկացրել էինք, որ օգոստոսի 25-ին սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա:
Հիվանդանոցից Yerkir.am-ին տեղեկացրին, որ բոլորի մոտ ախտանշանները նույնն էին` փսխում, սրտխառնոց, լուծ: «Ըստ նախնական աշխտորոշման` աղիքային վարակ է երեխաների մոտ, սակայն լաբորատոր հետազոտությունների պատասխանը կլինի օրեր անց: Մեզ մոտ տեղափոխված երեխաներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն, որից հետո երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից` բուժումը տնային պայմաններում շարունակելու համար»,- ասացին հիվանդանոցից: