|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Քաջարան քաղաքում օրերս աղիքային հիվանդություն է տարածվել, որի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ:
Yerkir.am-ի հետ զրույցում Կապանի բժշկական կենտրոնից Նարինե Քոչարյանը տեղեկացրեց, որ հիվանդներն իրենց արդեն բավական լավ են զգում:
«Այսօր երկու հոգի դուրս են գրվել: Վաղը նույնպես երկու հոգի դուրս կգրվի, մյուսներն էլ 5-օրյա բուժման կուրսն անցնելուց հետո դուրս կգրվեն»,- ասաց նա:
Նաև տեղեկացրեց, որ, նախնական հետազոտությունների արդյունքների համաձայն, ախտածին երևույթներ չեն հայտնաբերվել: Հետազոտության վերջնական արդյունքները դեռ ճշտվում են: