Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք: Տեղում դիտարկվել են հիվանդության առաջացման թե՛ սննդային, և թե՛ ջրային գործոնները:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդների տնային օջախներում իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ: Լաբորատոր հետազոտությունների համար նմուշառվել են հիվանդների կենսանմուշները: Նմուշներ են վերցվել նաև խմելու ջրի ջրամատակարարման համակարգից:
Բացի 4 հոսպիտալացված հիվանդից` բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղիքային գանգատներով ևս 8 հիվանդ, ովքեր հոսպիտալացվել են: Հիվանդները ներկայումս ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ, այսօրվա դրությամբ նրանցից 3-ը դուրս է գրվել:
Ըստ լաբորատոր տվյալների արդյունքների` հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելա (հարուցչի ԴՆԹ), իսկ մեկի մոտ՝ նորովիրուս (հարուցչի ՌՆԹ): Խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են շեղումներ (հետազոտությունները շարունակվում են):
Տեղում աշխատանքներ են իրականացվել համայնքի պատասխանատուների հետ, կազմակերպվել է ջրամատակարարման ցանցի վարակազերծում, ախտահանվել են հիվանդների տնային օջախները:
Բնակչության շրջանում իրականացվել է աղիքային վարակների կանխարգելման հարցերով խորհրդատվություն:
Աշխատանքները շարունակվում են: