կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-28 15:45
Հասարակություն

2 մարդու կյանք խլած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 23-ամյա աղջիկն էլ մահացավ

2 մարդու կյանք խլած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 23-ամյա աղջիկն էլ մահացավ

Օգոստոսի 19-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել Ալավերդի-Ստեփանավան ճանապարհի 18-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որի հետևանքով 1959 թ. ծնված Գագիկ Վարդումյանը և 2008 թ. ծնված Սիրանուշ Վարդումյանը տեղում մահացել էին, իսկ Էդգար Վարդումյանը /1982թ.ծ./, Հերմինե Գասպարյանը /1987թ.ծ./, Էրիկ Վարդումյանը /2014թ.ծ./, Սիրանուշ Սիրադեղյանը /1963թ.ծ./, Մհեր Վարոսյանը /1987թ.ծ./, Արարատ Վարոսյանը /2014թ.ծ./, Մարիամ Մանյանը /1994թ.ծ./ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: 

Օգոստոսի 26-ին, ժամը 8.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի վերակենդանացման բաժնում Մ. Մանյանը մահացել է: 
Կատարվում է նախաքննություն: