Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել սեպտեմբերի 5-ին Երևանի Աճառյան փողոցում 11-ամյա աղջնակի կյանք խլած վթարի մասնակից, «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռան՝ 23-ամյա Արթուր Հակոբյանի և ԱԻՆ աշխատակից 27-ամյա Լևոն Հակոբյանի նկատմամբ:
Նշենք, որ ԱԻՆ աշխատակից Լևոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Իսկ Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Yerkir.am-ի հետ զրույցում Արթուր Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ու կալանքի որոշումն ապօրինի է: Հովիկ Արսենյանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի խուսափել քննությունից, բացի այդ օժանդակել է նախաքննական մարմին, օբյեկետիվ իրականությունը վերհանելու հարցում` նախաքննական մարմնին ներկայացնելով հարակից բենզալցակայնում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերը:
«Տեսանյութից էլ արդեն իսկ ակնհայտ էր, որ «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան խոչընդոտ է հանդիսացել եւ ապակողմնորոշել ընթացող «Համեր» մակնիշի ավտոմեքենային: Կարճ տարածությունում նա չէր կարող հասցնել ավտոմեքենան արգելակել, կանգ առնել: Նա համզոված լինելով որ չի կարող այդ խոչընդոտը հաղթահարել՝ ստիպված է եղել շրջանցել, ինչը դժբախտաբար նրա մոտ չի ստացվել»,-ասաց նա:
Հովիկ Արսենյանի խոսքով՝ պետք է համապատասխան փորձաքննություն նշանակվեր՝ պարզելու՝ արդյոք արագության գերազանցում եղել, թե՝ ոչ:
«Իմ պաշտպանյալը ընթանալիս է եղել 60 կմ/ժամ արագությամբ: Փորձագետին պետք է առաջադրվի այն հարցը, թե արդյոք սահմանված արագության դեպքում խոչընդոտի առկայության պարագայում ընթացող մեքենայի՝ «Համերի» վարորդը կարող էր ժամանակին արգելակել եւ կանգ առնել, թե ոչ: Մինչ այդ հարցը չճշտվեր՝ իրավունք չունեին նրան մեղադրանք առաջադրելու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տեղում մահացել էր 11-ամյա Լ. Մ-ն, իսկ մյուս ուղևորներ՝ 34-ամյա Ք. Սարգսյանը, 31-ամյա Ա. Մուրադյանը և Opel-ի վարորդ Կ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: