|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 77-րդ տարում Երևանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը:
Անտոն Աղայանցի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին` ժամը 18:00-ին, «Լյուար» սգո սրահում (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ): Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:
***
Անտոն Աղայանցը ծնվել է Լենինգրադում( Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում:
1963-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Հեռուստաթատրոնում բեմադրել է Սկառնաչչիի և Տարաբուզիի «Սինյոր Պապագատտո», Քալանթարյանի «Մովսես ապերը», Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Տեր-Գրիգորյանի «Մեռնող ֆլորան» և այլ պիեսներ:
Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (պրոֆեսոր):
Հաղորդավար, դերասանուհի Նոննա Զոտովայի ամուսինն էր: