կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 16:13
Հասարակություն

Կ․Պոլսի Սուրբ Անտոն հայ կաթոլիկ եկեղեցում 25-ամյա դադարից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել

Կ․Պոլսի Սուրբ Անտոն հայ կաթոլիկ եկեղեցում 25-ամյա դադարից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել

ԿՊոլսի Սարըյեր շրջանի Ենիքյոյ թաղամասի Սուրբ Անտոն հայ կաթոլիկ եկեղեցին վերաբացվել է արարողությունների համար։ Այստեղ 25-ամյա դադարից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ պատարագը մատուցվել է կիրակի օրը, հուլիսի 11-ին, Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Գերապայծառ Լևոն Զեքիյանի ձեռամբ։ Եկեղեցին վերանորոգվել է Սուրբ Հակոբ հիմնադրամի և Սերոբ Չուբուքերյանի ջանքերով։

Սուրբ Անտոն հայ կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1871 թ․ Անտոն Թընգըր Յավեր փաշայի կողմից գնված հողատարածքի վրա և ընծայվել կաթոլիկների համար սուրբ համարվող Անտուանին։

http://www.agos.com.tr/tr/yazi/25917/surp-andon-kilisesi-nde-25-yil-sonra-ayin

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net