Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մշակութային կառույցների ղեկավարները տարեկեսի հաշվետվություն են ներկայացրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հաշվետվությանն ավելի շատ կառուցվածքային ու տեխնիկական հարցեր քննարկվեցին: ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Սիմոնյանն ու մյուս աշխատակիցները ներկայացրին տարիների ընթացքում այս ոլորտում կուտակված ու լուծում պահանջող մի շարք խնդիրներ:
Ձեռքբերումներից հնագետ Հակոբ Սիմոնյանն առանձնացրեց Աղձք հնավայրում իրականացված հնագիտական աշխատանքի արդյունքը: «Աղձքում հայտնաբերվել է արձանագիր տապանաքար: Ենթադրվում է, որ մաշտոցյան ամենահին գրություններից է: Բացվել է նաև Հայաստանի ամենահին պալատական կառույցը. 4500 քմ տարածք ընդգրկող մոնումենտալ կառույց: Մեր՝ պահպանված միակ պալատը Դվինի 7-րդ դարի պալատն էր, ինչպես նաև Առուճի պալատը: Իսկ այս դեպքում գնում ենք դեպի 4-5-րդ դարեր: Հայ ճարտարապետության համար սա ցնցող հայտնագործություն է»,-ասաց հնագետը:
Աղձքում պեղումները կշարունակվեն 2018-ին: Նախատեսվում է սկսել նաև թանգարանացման գործընթացը: Հակոբ Սիմոնյանի համոզմամբ, Աղձքը հնարավորությունն ունի դառնալու Հայաստանի լավագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը:
«Աշխատեք հնարավորինս շատ համագործակցել միջազգային արշավախամբերի հետ, քանի որ դա նպաստելու է մեր հուշարձանների հանրահռչակմանը: Օգտագործե՛ք այդ հնարավորությունը»,-հորդորել է նախարարը: