Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ապրիլի 5-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելեց Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (Institut National des Langues et Civilisations Orientales, INALCO), որտեղ հանդիպում ունեցավ ինստիտուտի նորանշանակ նախագահ Ժան-Ֆրանսուա Հուշեի (Jean-François Huchet) հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև արևելյան լեզուների դպրոցի հայկական ամբիոնի վարիչ Անահիտ Տոնապետյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տոլմաջյանը շնորհավորեց Ժան-Ֆրանսուա Հուշեին կրթական հաստատության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեությունում: Կարևորելով հայկական ամբիոնի ավելի քան երկուհարյուրամյա գործունեությունը՝ դեսպանը նշեց, որ այն իրավամբ համարվում է Հայաստանից դուրս հայագիտական ուսումնասիրությունների ամենանշանակալի կենտրոններից մեկը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանում գործող գիտական և կրթական հաստատությունների հետ առկա և ապագա համագործակցության հնարավոր ծրագրերը:
Տեղեկանք․ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը հիմնադրվել է 1669թ-ին Ժան-Բատիստ Կոլբերի կողմից, որպես «Երիտասարդների համար լեզուների դպրոց»: Հայերենի առաջին դասերը Ֆրանսիայի արևելյան լեզուների դպրոցում պաշտոնապես մեկնարկել են 1799թ-ին: Հայագիտության ամբիոնը ստեղծվել է 1812թ-ին, որի առաջին ղեկավարն է եղել ականավոր լեզվաբան Հակոբ Շահան Ջրպետյանը (Jacques Chahan de Cirbied):