Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր տեղեկացրել է, որ 2011-ին մանկավարժների ատեստավորման գործընթացը շարունակվելու է, որի համար ուսուցիչներն անպայման հավելավճար են ստանալու: Նախարարի պնդմամբ, չափազանց խիստ է լինելու ուսուցիչների գիտելիքների ստուգման գործընթացը: Քննություններն անցկացվելու են երկու փուլով` թեսթային եւ հարցազրույց, ընդ որում` տնօրենների գիտելիքները ստուգելու համար նախատեսվում է 800 հարց: Աշոտյանի հավաստմամբ, քննությունները լինելու են օբյեկտիվ ու նույնսիկ հայտնի տնօրեններ կարող են կրճատվել, եթե չհավաքեն համապատասխան միավորներ: