Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարբեր քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների կողմից առանձին համայնքների ղեկավարներին ներկայացվող ինքնահրաժարականի հրապարակային կամ ուղիղ պահանջներն անօրինական են, հարվածում են ժողովրդավարության արժեքներին ու սկզբունքներին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Նա նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կենտրոնական գործադիր իշխանության մաս չեն կազմում, նրանք չեն փոխվում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով։
Երիցյանը ընդգծել է, որ համայնքների ղեկավարները, ավագանու անդամները քաղաքական պաշտոնյաներ են, ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումներում.«Քաղաքական հայացքների ու կողմնորոշումների հիման վրա ինքնահրաժարականի պահանջները կամ հրապարակային հայտարարությունները խտրական մոտեցում են, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողություններ են։
Համայնքների միության նախագահի խոսքով՝ 1996 թվականից սկսած բոլոր կառավարությունները տրվել են օրենսդրորեն կամ ադմինիստրատիվ ճանապարհով ՏԻՄ-երի նկատմամբ տոտալ վերահսկողություն հասնելու հրապույրին։ Ըստ նրա՝ դա անցած 25 տարիներին համայնքների՝ ֆինանսապես թույլ, պետությունից կախված մնալու, երկրում ապակենտրոնացման ցածր մակարդակի պահպանման պատճառներից մեկն է եղել.
«Բայց, միաժամանակ, անցած տարիներին հաջողվել է հասնել համայնքների ինքնուրույնության ու պաշտպանվածության որոշակի մակարդակի։