Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում օրական ավելի քան 1 մլն դոլար խաղադրույք է արվում, ոլորտի արգելմանն այլընտրանք չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Բուքմեյքերական գործունեությունը շարունակում է մնալ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը։
Կառավարությունը նախաձեռնել է «Գովազդի մասին» օրենքում փոխոխությունների նախագիծ, որով ավելանում են բուքմեյքերների գովազդի սահմանափակումները։
Սակայն, գովազդային գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ արտաքին գովազդը, որի իբր թե արգելքը ամբողջ քաղաքը ողողել է նոր՝ փոքր գովազդային վահանակներով։
Ըստ այդմ, եթե ուզում ենք այս ոլորտի նկատմամբ էական խստացում ունենալ, անհրաժեշտ է արգելել նաև արտաքին գովազդն ամբողջությամբ՝ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասից հանել մինչև 5 քմ արտաքին գովազդ տեղադրելու հնարավորությունը։
2021թ առաջին կիսամյակում կատարվել է նախորդ տարվանից 65%-ով ավել՝ 115 մլրդ դրամի խաղադրույք։
Այսինքն օրական կատարվում է 1 մլն դոլարից ավել խաղադրույք։ Ոլորտի արգելումը այլընտրանք չունի»,- գրել է Առաքելյանը։