|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
BetConstruct-ը Լոնդոնում տեղի ունեցող International Gaming Awards 2017-ից վերադառնում է «Խաղային ծրագրերի ապահովման Լավագույն մատակարար» արժեքավոր մրցանակով:
«Այս մրցանակը ցույց է տալիս, որ մենք հավատարիմ ենք լիարժեք լուծումներ առաջարկելու մեր սկզբունքներին, որոնք ավելի են արժևորվում մեր բարձրակարգ սպասարկման ծառայություններով, - նշել է նշել է ընկերության նախագահ Վիգեն Բադալյանը` ավելացնելով, - iGamingSoftwareSupplier մրցանակը ամբողջ ԲեթԿոնստրակտ թիմի քրտնաջան աշխատանքի և շարունակական ուսման արդյունքն է»:
Տարիների ընթացքում BetConstruct-ը արժանացել է խաղային բիզնեսի բազմաթիվ մրցանակների: Հիշատակման են արժանի հետևյալպարգևները. «Լավագույն Սպորտային խաղադրույքների արտադրանք» մրցանակը՝SBC Awards 2016-ում, CEEGAwards 2016-ում՝ մրցանակներ Լավագույն Սպորտային խաղադրույքների և Կազինոյի ծրագրային լուծումների երեք անվանակարգերում, Տեխնոլոգիական Լավագույն մատակարար/ապահովող մրցանակ InternationalGamingAwards 2016-ում և EGR B2B Awards 2015-ումև 2016-ում՝ Մրցանակներ՝ Հաճախորդների լավագույն սպասարկում անվանակարգում:
Հիշեցնենք, որ BetConstruct-ը Հայաստանում բացառիկ իրավունքով սպասարկում է միայն Վիվառո ընկերությանը: