կարևոր
301 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-29 13:28
Հասարակություն

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ․ ՆԳՆ

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ․ ՆԳՆ

Ժամը 12։00-ի դրությամբ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ։

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 1 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի 12 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։