Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանը ներկայումս փորձում է կանխատեսումներ և վերլուծություններ անել, թե ինչ է սպասվում մեր երկրին Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքով: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր, միշտ ուշադրության կենտրոնում է:
Դիտարկմանը, թե պատժամիջոցների շեշտը դրված է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա, նախարարն ասաց, որ այդ պատժամիջոցները նոր չեն, արդեն մեր տնտեսությունն ադապտացվել է, և այս պահին դեռևս մեծ մտահոգություններ ինքը չի տեսնում:
Ըստ Կարայանի, իրենք փորձում են համագործակցել այլ երկրների շուկաների հետ ևս:
«Մեր արտահանման կառուցվածքով առաջին վեց ամիսների ընթացքում, եթե ԵԱՏՄ շուկաներում արտահանումն աճել է 25 տոկոսով, ապա արտահանումը դեպի ԵՄ շուկա աճել է 20 տոկոսով»,- փաստեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը՝ ավելացնելով, որ աշխատանքներ են տարվում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: