Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ամփոփեց 2016 տնտեսական տարին:
Խոսելով ներդրումների մասին` նախարարը նշեց, որ ներդրումների ծավալը շարունակում է ցածր մնալ: Առաջնային քայլերից է լինելու ապահովել ներդրողների համար մեծ շուկաներ, բարելավել գործարար ներդրումային միջավայրը` դարձնելով այն պարզ ու հստակ: Մշակվում է օտարերկյա ներդրումների մասին նոր օրենքը, որով նախատեսվում է ուժեղացնել ներդրողների պաշտպանության և երաշխիքների համակարգը: 2017թ. առաջին եռամսյակում կգործարկվի 8 ընկերություն, որոնք շուրջ 3 միլիարդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն շուրջ 824 աշխատատեղ: Այդ ընկերություններից են «Մեգամեդ», «Սեմկա», «Արիդես», «Տավուշ» տեքստիլ ընկերությունները:
Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր բարձրացնել ներդրողների վստահությունը, նախարարը նշեց, որ ներկայումս փորձում են ստեղծել վստահելի միջավայրը:
«Ձեզ հետ համաձայն եմ, որ ներդրողների մոտ կար անվստահություն, հստակ չէր համագործակցությունը կառավարության հետ, բայց արվում են աշխատանքներ, որ գործող ընկերությունները պատրաստ լինեն ներդրումներ իրականացնել»,- ասաց Սուրեն Կարայանը:
Ինչ վերաբերում է մենաշնորհներին, նախարարը կարծիք հայտնեց, որ միայն բնական մենաշնորհ կա երկրում, մնացած դեպքերում գերիշխող դիրք զբաղեցնողներն են, ինչն էլ պայմանավորված է փոքր շուկայով:
«Այսօր հայտարարում եմ, որ շուկան բաց է: Ինքներս բանանի ներկրման դեպքում համոզվեցինք: Մնացած ապրանքների մասով ևս համոզված եմ: Վստահաբար կարող եմ ասել, որ ներկա իրականության մեջ որևէ սահմանափակում չկա, եթե կա, խնդրում ենք հայտնել մեզ»,- ասաց Սուրեն Կարայանը: