Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Առողջապահության նախարարությունը և Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունն այսօր քննարկել են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները, դեղերի ներմուծումը և գրանցումը, կեղծ դեղերի դեմ պայքարը:
Կառավարության ծրագրի առողջապահության ոլորտում գերակա ուղղություններից մեկը դեղային ազգային քաղաքականության հայեցակարգ մշակելն է։
Առողջապահության նախարարությունը վերլուծել է դեղորայքային շուկայում տիրող իրավիճակը, մշակել դեղերի զուգահեռ ներմուծման կանոնակարգ, որի կիրառումը կհանգեցնի դեղերի գների իջեցմանը:
Այսօրվա քննարկման ընթացքում առողջապահության նախարարի դեղորայքային քաղաքականության հարցերով խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը նշել է, որ ըստ վերլուծությունների` արտասահմանյան դեղագործական կազմակերպությունները, ունենալով մենաշնորհային դիրք, ազդում են Հայաստանում դեղերի գնային քաղաքականության վրա։
Տեղական դեղերի արտադրության ծավալն աճել է 26, արտահանումը՝ 30 տոկոսով:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը միտված է դեղերի շրջանառության ոլորտի ամբողջական կանոնակարգմանը՝ դեղերի արտադրությունից մինչև կլինիկական փորձարկումներ, գրանցում և դեղատնային ցանցում դրանց սպառում:
Առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը նշել է, որ կեղծ դեղերի խնդիր կա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Նոր օրենքը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել կեղծ դեղերի դեմ` հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանը վավերացնում է «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրախորհրդի համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: