|
Փոխարժեքներ
07 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 420.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.8136 |
| GBP | ⚊ | £ 491.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.33 |
«Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամասում վարչապետին ոչ թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է ուղեկցել, այլ նրա դուստրը. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Հարցին` արդյո՞ք պատգամավորները չեն խախտում օրենսդրությունը` համատարած կերպով գործարարությամբ զբաղվելով, նախարարը պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ` սեփականատերը Սամվել Ալեքսանյանի աղջիկն է»:
Երբ լրագրողները պնդեցին, որ այդ դեպքում ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանը հանդիպմանը ներկա եղել, իսկ այնուհետև կառավարության կայքից անհետացան այդ նկարները, Կարայանն արձագանքեց. «Նրա աղջկա կազմակերպությունն է, ներկա է գտնվել: Այդտեղ խնդիր ես չեմ տեսնում»: