| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` կառավարության նիստից հետո, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ըստ որոնց` 2012-2016 թվականներին տնտեսապես ակտիվ բնակչությունը 200 հազարով կրճատվել է, իսկ զբաղվածների թիվը` 166 հազարով:
Հարցին, թե ինչպե՞ս է տնտեսական աճ ապահովվելու նման ցուցանիշների պարագայում, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են, և դրանք փոխկապակցելն այնքան էլ ճիշտ չի համարում:
«Պարբերաբար, երբ հրապարակվում են մակրոտնտեսական ցուցանիշներ, մենք ուսումնասիրություն ենք կատարում: Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ. ընթացքում որքանով է կրճատվել, այլ կոչ կանեմ, որ մենք անդրադառնանք նրան, որ վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, և եթե ուզում ենք խոսել տնտեսությա ն զարգացման ուղղությունների վերաբերյալ, պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը»,- ասաց նա և նշեց, որ դա առաջին հերթին համախառն ներքին արդյունքի աճն է, արտահանման աճը, արդյունաբերության աճը և այլ ցուցանիշներ:
Սուրեն Կարայանը չհամաձայնեց այն պնդման հետ, որ քաղաքացիները կառավարության մեկ տարվա գործունեության արդյունքում առաջընթաց չեն նկատել: «Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ թվերը Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ էլ էին հրապարակվում, նախարարն արձագանքեց. «Բայց երբևէ տեսե՞լ եք, որ արդյունաբերության, արտահանմանէ նման տիպի աճ լինի, դա խոսում է այն մասին, որ տնտեսությունը զարգացել է»: