կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-03 11:40
Մշակույթ

«Ուզում ենք Հայաստան ժամանողներին դիմավորել մեր մշակույթի բացառիկ արժեքների 3D պատկերներով»

«Ուզում ենք Հայաստան ժամանողներին դիմավորել մեր մշակույթի բացառիկ արժեքների 3D պատկերներով»

«Սոլիդ Սիսթեմս» ընկերության տնօրեն Ռուբեն Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացրեց նախարար Արմեն Ամիրյանի գաղափարի իրականացումը. թանգարանային նմուշի վիրտուալ պատկերն՝ իր ցուցադրական վահանակով։

Մտադրություն կա Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ տասը նմուշների 3D պատկերները նման եղանակով ցուցադրության համար տեղադրել Երևանի «Զվարթնոց» օդակայանի ժամանման և բեռների ստացման սրահներում։

Աշխատակիցներն ու նախարար Ամիրյանը երկար ժամանակ հիացած դիտում էին սափորի վիրտուալ պատկերի փորձնական նմուշը։

Հայաստան ժամանողներին նաև այսպիսի «տեսքով» կդիմավորեն Արենիի քարանձավում պեղված՝ մոտ 6 հազար տարեկան և աշխարհում մինչ օրս հայտնաբերված առաջին կաշվե կոշիկը, Լճաշենում հայտնաբերված բրոնզեդարյան քառանիվ կառքը, Մշո Սուրբ Առաքելոց միջնադարյան վանքի դուռը...

ՀՀ մշակույթի նախարարություն