Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Կառավարության վաղվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ներառված է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «ՀԷՑ» ՓԲԸ 69,9999594 տոկոս բաժնետոմսերի գրավադրման գործարքին համաձայնություն տալու մասին հարցը։
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն և խնդրել է տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից(ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի (այսուհետ՝ բաժնետոմսեր) գրավադրման համար:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի հավելվածով հաստատվում է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը (այսուհետ՝ համաձայնություն) և հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:
Համաձայնության ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների: